Foto

Կարդինալ Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից

Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, ինչպես իր նախորդ Բենեդիկտոս XVI-ը, եթե առողջական պատճառներով չկարողանա կատարել պարտականությունները։ Նա այս մասին ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

«Եթե Ֆրանցիսկոս պապը դժվարանա կատարել պապական պարտականությունները, նա կկատարի իր ընտրությունը: Կարծում եմ՝ նա կարող է որոշել հրաժարական տալ: Դա ինքն է որոշելու, վերջին խոսքը նրանն է»,- ասել է կարդինալը:

88-ամյա Ֆրանցիսկոս պապը երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է փետրվարի 14-ից։ Ինքը՝ պոնտիֆիկոսը, բազմիցս ասել է, որ Բենեդիկտոս XVI-ը, որը 2013 թվականին դարձել է վերջին 600 տարվա ընթացքում ինքնակամ պապական գահից հրաժարված առաջին Հռոմի պապը, «ճանապարհ է բացել իրավահաջորդների համար»։ 

Նա նաև մանրամասնել էր, որ գարհից հրաժարվելու նամակ է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի, եթե Պապը կորցնի գործունակությունը։ Նա ասել է, որ նամակը տվել է Վատիկանի նախկին պետքարտուղար Տարչիզիո Բերտոնեին, և չգիտի, թե որտեղ է այն հիմա:

Աղբյուրը՝ Tert.am