Foto

ՌԴ դեսպան Կոպիրկինի և վարորդի առողջությանը վտանգ չի uպառնnւմ. դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով, հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։

«ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։

աղբյուրը՝ 7or.am