Foto

Եթե Վարդան Ղուկասյանը ինչ-որ մի բանում մեղավոր էր, ինչո՞ւ այդ ամեն ինչն այս ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիշում  է հենց ընտրարշավի մեկնարկից առաջ

Ես շատ լավ հիշում եմ, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր կառավարման տարիներին ինչքան բան է սարքել, բայց նաև ինչքան բան չսարքվելու կամ քանդվելու պատճառ է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարեց Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 


«Ես ընդհանրապես չեմ կիսում Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի քաղաքական վայրիվերումները, բայց մոտս հարց է առաջանում՝ եթե Վարդան Ղուկասյանը կամ իր մերձավոր շրջապատն ինչ-որ մի բանում մեղավոր էին, ինչո՞ւ այդ ամեն ինչն այս ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիշում  է հենց ընտրարշավի մեկնարկից առաջ»,- ասաց նա:

Մխիթարյանը նաև հարց բարձրացրեց, արդյո՞ք վերջին 7 տարիների ընթացքում ժամանակ չունեին այդ մասին հիշելու: