Foto

Բախվել են «Iveco»-ն և «Volkswagen»-ը. կան տnւժածներ

Փետրվարի 20-ին, ժամը 10։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ո․, ծնված 1960 թ․) և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ․ Բ․, ծնված 1960 թ․)․ ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 1981 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 1983 թ․) և Վ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։