Foto

Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը. ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակ

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին»,-նման հաղորդագրություն է տարածել ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակը։

Գրասենյակից մանրամասնում են.

«Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը։

Հատկանշական է այն փաստը, որ Էմիլ Թորոսյանը ծագումով հայ է, ունի բոլոր իրավունքները և հնարավորությունները քաղաքացիություն ստանալու և դեռևս սեպտեմբերին քաղաքացիություն ստանալու  դիմում է ներկայացրել, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել վերջինիս կողմից ձեռնարկված երկու իրավական գործընթացների՝ քաղաքացիության ստացման և ապաստանի հարցի լուծման համար։

Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնման գործընթացը, քանի որ արտահանձնումից հետո ՌԴ-ում Է․Թորոսյանի նկատմամբ հնարավոր խոշտանգումների համար պատասխանատվություն կկրի նաև Հայաստանի Հանրապետությունը»։