Foto

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։