Foto

Չկռվեու մեջ մեղադրում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ում ամբոջ թիմը երեք տարի չհամարձակվեց Արցախի տարածքին մոտենալ

Երեկ՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասաց․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։

Լրագրողի՝ «բայց այնտեղ մարդիկ մորթվում էին» դիտարկմանը, Ալեն Սիմոնյանը կրկին պատասխանեց. «պետք էր կռվել։ Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ–ն տվել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է»։

Ալեն Սիմոնյանը հետո իր խոսքը շարունակեց ԱԺ ամբոնից և կրկին մեղադրեց արցախցիներին ու չեն մնացել ու չեն կռել, հիշեցրեց, որ իրենց զանգել ասել են միջանցք բացեք, դուրս գանք այստեղից, ապա դիտարկում արեց, որ դատարկ հողը զինվորը չի պաշտպանում, իսկ արցախցիները կռվելու փոխարեն «թողել թռել են»։

Սա ԱԺ նախագահի առաջին իրարամերժ և հասարակության համար ոչ ընդունելի պահվածքը չէր։ Սիմոնյանն ասում էր, որ գերիներն իր համար գոյություն չունեն, իրեն քննադատած քաղաքացու վրա հնեց նա էր թքում, նրա մայրիկն էլ պատշգամբից թքում էր ընդդիմադիր քաղաքացիների վրա և այլն։

Սիմոնյանի մտքերին անդրադարձել են շատ շատերը՝ զոհվածների հարազատներից մինչև Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաներ և հիշեցրել, որ հենց իրենց իշխանությունն է ամեն ինչ արել, որպեսզի արցախցին դուրս գա իր հայրենիքից։ Իրապես, երբ սովի, կորոնավիրուսային համաճարակի ու 9 ամիս տված տոտալ շրջափակման մեջ արցախցին կռվում էր և նրանց կողքին էի ամբողջ աշխարհից շատ ու շատ հայեր, Հայաստանի վարաչպետը գնում էր Պրահա և հայտարարում, որ ՀՀ իշխանությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, ԱԺ ամբիոնց խոսում էիք ցավոտ զիջումների գնալու մասին, ՔՊ-ական պատգամավորները հստակ դիսկուրս էին առաջ քաշում՝ Հայաստանը կորցնենք լա՞վ է, թե՞ Արցախը։ Ինչո՞ւ այն ժամանակ Ալեն Սիմոնյանն իր գործընկեր Գուրգեն Մելքոնյանին չէր ասում ամոթ է նման բան ասել՝ երկուսն էլ  մեր հայրենիքն են։

Հիմա՞ է միայն Սիմոնյանը հիշել, որ ինքը քաղաքական գործիչ է և Արցախ բառն ասելը պատասխանատվություն է։ Ոչ հեռավոր 2021թ-ին չկա՞ր քաղաքական գործչի պատասխանատվությունը՝ սահմանադրական պարտքը կատարելու՝ ՀՀ-ն Անկախության հռչակագրով դեռ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Արցախ և ոչ թե Լեռնային Ղարաբաղի։ Ինչո՞ւ չկար, այդ քաղաքական պատասխանտվությունը, երբ հայտարարում էր, որ գերիներն իր համար գոյություն չունեն։ Այդ հայտարարությունից օգտվելով է, որ հիմա Ադրբեջանը բացեիբաց ապօրինաբար դատապարտում և խոշտանգում է 23 հայի՝ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանության համարմ միևնույն է նրանք գոյություն չունեն և, իրապես, ՀՀ իշխանության լեքսիկոնը և գործողությունները դրա մասին են վկայում։

Եվ, ի վերջո ԱԺ նախագահի բարձր աթոռից միայն ներքևում գտնվող պատագավորներն են երևում։ Գուցե պատերազմից հետո մեկ անգամ համաձակություն էր պետք գտնել և գնալ Արցախ՝ տեղում տեսնել, թե ինչպես են այնտեղ բնակվում և իրենց տունը պահում արցախցիները։

Երիտասարդ լրագրողին մնալու և չկռվեու, չպայքարելու մեջ մեղադրում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ում ամբոջ թիմը երեք տարի չհամարձակվեց Արցախի տարածքին մոտենալ։ Սահման գնալու մասին չէ խոսքը՝ պարզապես Ստեփանակերտ՝ ուղղակի զբոսնելու, Արցախի իշխանության ու բնակչության հետ հանդիպելու՝ էլի բազաթիվ անվտանգության աշխատակիցների և զրահապատ մեքենաների ուղեկցությամբ։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան