Foto

ՄԻՊ նշաձողն իջեցնելու ճանապարհով են առաջ շարժվում

Մոտ մեկ շաբաթ է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են։ ԶՊՄԿ-ից հայտարարություն են տարածել, որ պետությանն օրական 100 մլն դրամի վնաս է պատճառվել։

«Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։ Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- ասվում է ԶՊՄԿ տարածած հաղորդագրությունում։

Միայն այսօր է ՀՀ ՄԻՊ-ն աշխատակիցներ գործուղել Սյունիք՝ աշխատակիցների հետ խոսելու և տեղում խնդիրները պարզելու համար։ ՄԻՊ-ի ներկայացուցիչները, սովարաբար, արագ արձագանքման գործառույթ են իրականացնում։ Ինչևէ, շուրջ մեկ շաբաթ անց ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածում, որ այցելել են և խոսում է այցի նպատակների մասին։

«... Տղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին»։ Այսնինքն՝ ՀՀ-ում կարող են անընդհատ աշխատակիցների իրավունքներ ոտնահարել, այդ աշխատաիցների գործողությունները կարող են վնաս հասցնել խոշոր հարկատուին և պետությանը, իսկ բոլորի իրավունքների պաշտպանը մեկ շաբաթ անց որոշի արձագանքել։

Ընդ որում այդ խումբը, որ նոր մեկնել է Սյունիք և հանդիպել գործադուլի մասնակիցներին և մույս կողմին՝ մարդու իրավունքների վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը նոր պետք է հաշվառի, ներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանին:

Այդ ժամանակահատվոծում և՛ ընկերությունը, և՛ մյուս կողմը կլուծեն իրենց խնդիրները։ Սա ևս ապացույց է, որ ՄԻՊ-ի իստիտուտը սահուն քայլերով իջեցնում է կառույցի սահմանած չափազանց բարձր նշաձողը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան