Արդեն 6 օր է, ինչ երևանցիները պայքարում են հանրային տրանսպորտի թանկացման դեմ։
Հիմնավորումն այն է, որ քաղաքային իշխանությունը չունի հաշվարկներ, նույնիսկ հավաքագրումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա։ Ի պատասխան՝
Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ 100 դրամին վերադարձ չի լինելու։ Այսինքն՝ բնավ
կապ չունի թե երևանիցին ի՞նչ է ասում և ի՞նչ է ուզում, միևնուն է՝ քաղաքապետը չի լսում
և չի անում։ Իշանական շրջանակներն արդեն մի քանի օր է՝ իրենց խոսույթում շրջանառում
են՝ «ուզում եք 2018թ-ի հուսահատության գազելները հե՞տ բերենք» թեզը։ Հավանաբար՝ իշխանությունը
չի ցանկանում ընդունել, որ տրանսպորտի բարելավումը միայն գազելն ավտոբուսով փոխելը
չէ։ Իրականոում նույն ծանրաբեռնավածությունն է, ուշացումներն են, իսկ շարժակազմերը
թարմացվել են պետական պարտքի հաշվի, որի համար էլի «հերոս հարկատուն» է վճարելու։
Ի վերջո թեզը շատ հետաքրքիր է, եթե այս իշխանությանը հաջողվում է հեշտությամբ հետ
բերել 2018թ-ի «հուսահատության գազելները» և մի բան էլ սպառնում է, թե դա՞ եք ուզում,
քաղաքացիների մոտ հարց է ծագում՝ իսկ կարո՞ղ են գազելների հետ վերադարձնել նաև 2018թ-ի Հայաստանը։
Գազեների հետ այս իշխանությունը կվերադրձնի՞ 2018թ-ի Հայաստանը, որտեղ հիմական
խնդիրները գազելներն էին, ինչ-որ շրջանակների լկտի պահվածքը, ինչ-որ մեկի բիզնեսում
«փայ մտնելը» և 5 տոկոս գնաճը։
2018թ-ին Հայաստանը հպարտ էր, ուներ հաղթանակած և հաղթող բանակ, 12 500 քառ․
կմ տարածքով Արցախ։ Այդ դեպքում գազելների հետ բերեք նաև Արցախը, ՀՀ օկուպացված տարածքները,
ինչ-որ սյուներով մարտունակ զինվորին մի փոխեք։ Ինչպես 2018թ-ին էր՝ Եռաբլուրի մի զգալի
մասն անմշակ հող էր, որի մասին նույնիսկ չէին հիշում, ետ բերեք նաև այդ դատարկությունը։
Հենց այս իշխանությունը, Եռաբլուրի դատարկությունը լցնելով, դատարկեց հայի ուրախությունը,
հիմա շատ շատերի համար միևնուն է՝ գազելներ
կլինեն, թե ոսկեձույլ կառքեր, և այդ անտարբերությունն ամեն ուր է։
2018թ-ին 10 հազարից ավելի վիրավոր չկար և գուցե նրանց աշխատանքի, բիզնեսի և զարգացման շնորհիվ
այսօր այդ ավտոբուսները, ոչ թե պետական պարտքի՝ այլ աշխատանքի արդյունքում գոյացած
գումարով գնվեին։ 2018թ-ին նույնիսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չկար, այլ՝ արցախ-ադրբեջանական
էր։ Ի վերջո, 2018թ-ին բանակի տոնը, մայիսյան հաղթանակները տոներ էին՝ ուրախության ու
ուժի մասին, իսկ Ալիևը Ստեփանակերտում քվեարության չէր մասնակցում և նույնիսկ չէր էլ երազում
դրա մասին։ 2018թ-ին արդբեջանական երազնաքները կատարվեցին, և, եթե այդքան բանի հետ ՀՀ քաղաքացին
հաշտվում է՝ գազելները չարյաց փոքրագույնն են։









