Foto

4-5 տարի է` իշխանությանը ներարկում է այն մոտեցումը, որ մենք հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք և ճիշտը հանձնվելն է

Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա թիվ մեկ մեղավորը հայտարարում է՝ պարտությունների միջոցով առավել անկախ ու ինքնիշխան ենք դառնում, իսկ ներսում հանրային ընդվզումը նվազագույնի վրա է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«4-5 տարի է` իշխանությանը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք և ճիշտը հանձնվելն ու թշնամիների գթասրտությունն ակնկալելն է:

Ներկայիս փուլը քննաշրջան է քաղաքացու համար, որովհետև եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի և ընկածի կարգավիճակում են, ապա նոր պարտությունները երաշխավորված են», - գրել է նա: