Արդեն 6-րդ օրն է քաղաքացիները պայքարում են հանրային
տրասնպորտի թանկացման դեմ։ Իշխանությունն հանրային դիմադրության շնորհիվ առաջարկվող
փաթեթներից զատ ավելացրեց ևս մեկը՝ ըստ որի 1 ուղևորությունը կարժենա 150 դրամ։ Սակայն
այն շուրջ 50 տոսկոսով թանկացում է և բանն այն է, որ այդ սակագինը կգործի միայն
2025թ-ի համար։
Ավագանու ընդդիմադիր 2 խմբակցություն պնդում է, որ իշխանությունը գնում է մաս-մաս
թանկացման ճանապարհով՝ չունենալով ոչ մի հաշվարկ և հիմանավորում։ Տրամաբանական է, որ
հաշվարկներ չեն էլ կարող լինել, քանի որ միայն հունվար ամիսն է, ինչ ուղետոմսն էլեկտրոնային
է, և իրական, չթաքցված մուտքերը երևում են, սակայն դեռ նախորդ տարվանից թանկացման նախագծեր
են շրաջանառվում։
Ընդդիմադիրները և քաղաքացիները շարունակում են բոյկոտը՝ վճարելով և կոչ անելով
մյուս համաքաղաքացիներին վճարել 100 դրամ։ Կան նաև ուղևորներ, որոնք պատրաստ են վճարել
150 դրամ և հենց այդպես էլ անում են։ Հետաքրքրական է, որ արդեն 2-3 օր է՝ տարբեր երթուղներ
սպասարկող ավտոբուսներում տեսախցիկների կողքին հայտնվում են նույն մարդիկ, հիմնականում
տարեցները և վիճաբանություն են հրահրում ակցիայի մասնակիցների հետ, ովքեր ամեն կերպ
սադրանքների չեն տրվում։ Երեկ էլ բացառություն
չէր։ Պապիկը հայտնվեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ակցիայի ժամանակ, վիրավորեց
և հայհոյեց ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս մեծ դժվարությամբ զսպեցին իրենց։
Ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե պապիկի խուլիգանական վարքը դրական լույսի
ներքո չներկայացնեին իշխանական լրատվամիջոցները՝ Հայկական ժամանակ, MediaNews,
civic․am և այլն։ Պապիկը բացահայտ հարձակվում է ակցիայի մասնակիցների և լրագրողների
վրա՝ հայհոյում, փորձում հարվաածել, նկարահանում իրականացնող անձի ձեռքի հեռախոսին է
հարվածում և միջադեպը կանխվում է, երբ վարորդը փակում է ավտոբուսի դուռը։ Այս
դեպքի առթիվ դեռ հանրային քրեական հետապնդում նախաձեռնված չէ, թեև Ազգային առաջընթաց
կուսակցությունը հայտնել էր, որ հողորդում են ներկայացրել։ Օրինակ՝ երբ ավելի մեղմ արտահայտություններով քաղաքացի
Սամվել Վարդանյանը խոսել էր ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ՝ կալանավորվեց ժամերի ընթացքում, ոստիկանների հսկողության
տակ եղած ժամանակ նրան խոշտանգեցին և մինչ այժմ նա մեղադրյալի կարգավիճակ ունի։
Սամվել Վարդանյանի դեպքում իշխանական մեդիան դատարպարտում էր, անձի՝ հատկապես պատգամավորի
հետ ոչ կոռեկտ արտահատություններով խոսելը, որն անընդունելի վարքագիծ է, թեև երիտասարդին
այդ պահվածքի համար խոշտանգելը համերժեք լինել չի կարող։ Սակայն այս անգամ իշխանական մեդիան հանրային տրանսպորտում
ակցիա անողներին հայհոյելը դրական լույսի ներքո է ներկայացրել, որը խոսում է մի պարզ
ճշմարտության մասին՝ իշխանության համար այս խոսույթն ընդունելի է։ Անհանդրուժողականությունը
և խուլիգանական պահվածքն այս կերպ դարձնում են սովորական, սա դեգրադացված հասարակություն
ուենենալուն է միտված։
Ինչպես կարելի հայհոյող և վիրավորղ մարդու խոսքը տարածել և գրել, թե քաղաքացին
դեմ է թանկացման բոյկոտին։ Սա այն որակի մեդիայի և հասարակության պատկերն է, որ իշխանությունը
կերտում է ամեն օր, իր ամեն քայլով։ ՀՀ ՄԻՊ-ը, թեև ունի մեդիայի մոնիթորիգի հնարավորություն,
սակայն այս դեպքում ևս չի արձագանքի, ՆԳՆ-ն ու ՔԿ-ն էլ լուռ կմնան, ինչն օր օրի կավելացնի
նմանօրինակ «պապիկների» պահվածքը և նմանտիպ հոդվածների քանակը՝ այդօրինակ մեդիայում։
Իսկ ժողովրդվարությունը, իրավական հասարակարգը, սոցիալական պետությունը, հավանաբար
ինչ-որ տեղ դեռ կան և հաղթանակում են․․․









