Հունվարի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ 4 ժամ տևողությամբ ասուլիս տվեց։ Սա հերթական ասուլիսներից էր և հենց այդպես էլ ընկալվեց։ Նախկինում վարչապետի ասուլիսը քննարկում էին՝ առանձին կտորներ և հարցեր առանձնացնում, հրապարակում մաս-մաս և քննարկում նրա մտքերը, խոսույթը, փորձում վերլուծություններ անել, հասկանալ՝ թե ինչ տողատակեր կան։ Որոշ լրատվականներ նրա ոչ այնքան միանշանակ մտքերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում հարցումներ էին անում։ Հիմա այդ քննարկումները չկան։ Ասուլիսի մասնակցող լրագրողները ևս պասիվ էին՝ հավանաբար նրա համար, որ նույնիսկ իրենց բարձրացրած հարցի պատասխանը լսելուց հետո, արձագանքի հնարավորություն չունեն։ Ասուլիսին վարաչպետը կրկին խոսեց արտաքին քաղաքական դերակատարների հետ՝ որոշ մտքեր փոխանցեց Ալիևին, մի քիչ մեղմացրեց հակառուսական տրամադրվածությունը, հեռահար գովերգեց ԱՄՆ-ին, ԵՄ-ի դերը կարևորեց, իսկ հայ ժողովրդին ասաց, որ հարմարվեն ներքին խնդիրներին՝ հարկերի ավելացում, հայտարարագրում, տրանսպորտի թանկացում և այլն։ ՀՀ քաղաքացիներին նաև հուշեց, որ արաքին քաղաքական իրավիճակը վատ է և պետք է կրկին տեղավորվեն «ցավոտ զիջումների» բանաձևում։
ՀՀ քաղաքացին հիմա
նույնիսկ չի բոյկոտում, չի մերժում, չի ասում Մինսկի խումբը մի լուծարեք, Ադրբեջանի
դեմ միջազգային հայցերից մի հրաժարվեք, գերիներին վերադարձրեք և այլն։ Այսինքն՝ այս
իշխանությունը հասավ մի կետի, որ ՀՀ քաղաքացու համար միևնույն է թե ինչ կլինի հետո։
Այս անտարբերությունը, գնալով, ավելի կայուն է դառնում։ Օրինակ՝ 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49,4 տոկոսը, իսկ արդեն Երևանի ավագանու
ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 28,44 տոկոսը։
Եթե նախկինում «Գելլափ»-ի հարցումներով իշխանությունն ուներ բացարձակ ռեյտինգ, ապա
այս տարվա հունվարի 29-ի տվյալներով, եթե վաղն անցկավեն արտահերթ ընտրությունները, ապա
գործող իշխանությունը կհավաքի ձայների միայն 11 տոկոսը։
Սրանք ցուցանիշներ
են այն մասին, որ իշխանությանը հաջողվել է կենցաղի, սգի և ստի մեջ կոտրել ՀՀ քաղաքացու,
հայի դիմադրությունը։ Անվերջ թանկացումները, հիմական խնդիրներից շեղող իշխող զույգի
ընտանեկան լուսանկարները, փոթքաստերը և նույնիսկ խոհանոցային «մանրամասները» մանիպուլացնում են հասարակությանը, կոտրում դիմադրությունը։ Իրական օրակարգի համար իրական պայքար է պետք։ Ասուլիսը նույնիսկ այս ձևով բոյկոտելը, չդիտելը, չքննարկելը
նրա մասին է, որ փաշինյանական շոուներն այլևս արդյունավետ չեն։ Այսինքն դիմադրությունն
արթնանում է։









