Մի քիչ զիջումներով,
մի քիչ սադրանքներով, մի քիչ էլ ստիպողաբար հանրային տրանսպորտի 1 ուղևորության արժեքի
50 տոկոսով թանկացումն արդեն իրականություն է։ Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային
առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցություններն արեցին հնարավորը, որպեսզի տրանսպորտի
սակագինը շարունակի պահպանվել։ Բոյկոտի ու համառության արդյունքում 1 ուղևորության
համար 300 դրամ սակագինը հնարավոր եղավ իջեցնել 150 դրամի։
Արդեն երեք օր է ավագանու
ընդդիմադիր անդամներից շատերը, խմբակցությունների ղեկավարները, ինչպես Հայկ Մարությանը
և Անդրանիկ Թևանյանը, ԱԺ ընդդիմադիր պատգաավորները քաղաքացիների հետ պայքարում են,
որ 100 դրամ սակագինը չփոխվի։ Նրանք առաջարկում են բոյկոտի իրենց տարբերակը՝ պարզապես
վճարել 100 դրամ՝ մետաղադրամներով։ Քաղաքացիներից շատերը միանում են այդ բոյկոտին,
բայց կա նաև մի ստվար զանգված, որ վճարում է 150 դրամը։ Դեռ 2013թ-ին ներկայիս ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը և մի շարք այժմյա ՔՊ պատգամավորներ հայտարարում էին, որ ամոթ է վճարել
150 դրամ, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը։
Այսօր պարզապես օրվա
սննդի խնդիր ունեցող քաղաքացիները պայքարում են իրենց իրավունքների համար։ Նրանց և 150 դրամ վճարողների համար պայքարում են
նաև մարդիկ, ովքեր ունեն սեփական մեքենաներ, նույնիսկ վարորդները։ Եթե պայքարը հաջողություն
ունենա 150 վճարողներըն առաջին ծափահարողները կլինեն։
Իսկ Երևանի քաղաքապետը
հստակ շարադրում է, որ 30 տարի տրանսպորտի գինը չի թանկացել և հիմա այլևս պայքարն անիմաստ
է, չի փոխվելու։ Սա այն նույն քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն է, որ նախընտրական
քարոզչության ժամանակ ասում էր՝ ասե՛ք, կանե՛նք։ Հիմա նման բան չկա, հիմա արդեն քաղաքապետն
է ասում՝ ինչպես ասում եմ՝ արե՛ք։ Արդյոք երևանիցն, որ ըստ քաղաքային իշխանության՝
արժանի է լավագուն ավտոբուսով երթևեկելուն՝ արժանի է նաև նման անարժանապատիվ որոշումների։
Իսկապես ճիշտ է Ալեն Սիմոնյանը՝ ամոթ է վճարել 150 դրամ․․․









