Մետրոպոլիտենում դիմակավորված անձինք ներկ են փչել գնացքի վագոնների վրա, ապա քարեր
են նետել գնացքի ուղղությամբ, թույլ չեն տվել, որ այն շարժվի և շարժակազմի
կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով փորձել են փախչել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից և տեղեկացնում, որ պարզվել
է կատարողների ինքնությունը։ Ենթադրյալ հանցանք կատարող 5 օրարերկրացիները, խուլիգանության
կասկածանքով, ձերբակալվել են՝ Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձելիս։
Տարօրինակ է, որ ՆԳՆ-ն չի հայտնում, թե ներկով ինչ-որ գրություն գրվե՞լ է, և, ի վերջո, եթե ինքնությունը պարզ է, ապա պետք է պարզ լինի, թե որ երկրի քաղաքացիների մասին է խոսքը։ Իհարկե, սրանք նախաքննական գաղտիք չեն, բայց ՆԳՆ-ն ձեռնպահ է մնում հրապարեկել երկու ուշադրության արժանի այս երկու հարցի պատասխանները։
Գուցե սովորական լիներ, եթե ընդամենը մի քանի օր առաջ չտարծվեր հայտնի
տեսանյութը, որտեղ երևում է, որ Հանրապետության հրապարակում մի խումբ ազգությամբ ադրբեջանցներ
երգում և զվարճանում են։ ՆԳՆ-ն նրանց հայտաբերելու ուղղությամբ ոչ մի
գործողություն չի արել։ Ավելին՝ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ քննչական կոմիտեին ՀՀ քրեական
օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին
հաղորդում ներկայացնել: Սակայն այդ հաղորդման մեջ որպես հանցանք կատարողներ են
ներկայացվում ոչ թե թշնամական լեզվով հակահայկական երգ երգողները, այլ՝ այդ
պատահարը լուսանկարած ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրած «Ռազմավարական
հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ
Բաբայանը։
Ուստի չկա, որևէ երաշխիք, որ
մետրոյում, որն, ի դեպ հատուկ, պահպանվող տարածք է, նույն անձինք չէին, որոնց
իրավունքներն անվերապահ պաշտպանում են իշխանության ներկայացուցիչները։ ԱԱԾ-ի
գործառույթը նրանց հայտաբերելը պիտի լիներ, բայց պարզվում է, որ տարածողն է
մեղավոր։ Իսկ հիմա որտե՞ղ են այդ ազգությամբ ադրբեջանցիները։ Երբ սեփական երկրում, ՀՀ
իշխանության վարած քաղաքականության արդյունքում ադրբեջանցիների իրավունքներն ավելի
լավ են պահպանվում, քան սեփական քաղաքացիներինը, նման դեպքերը կարող են հաճախ
կրկնվել։ Հայն Ադրբեջանում չի կարող իրեն ազատ զգալ, օգտվել նույնիսկ
սրճարաններից, եթե որևէ ադրբեջանցի այնտեղ նույնիսկ հայ սպանի, ապա այդ երկրի
իշխանությունը նրանց կհերոսացնի՝ քնած հայ սպային սպանած Ռալիլ Սաֆարովը հիմա Ադրբեջանի
ազգային հերոս է։
Հայը գիտի, որ թշնամի երկրում իր համար օրենքններ չկան, ինքը թշնամի է և վերջ (լավագույն օրինակն են այս պահին Բաքվի բանտում պահվող հայերը և հատկապես Ռուբեն Վարդանյանի նամակը)։ Իսկ Հայաստանում ադրբեջանցին պաշտպանված է և, դրա մասին իմանալով, նման դեպքերը և սաֆարովյան դրսևորումները դեռ շատանալու են։ Իդեպ, և՛ հրապարակում ադրբեջաներենով «Ջան Ղարաբաղ» երգողները, և՛ մետրոյում խուլիգանություն կատարածները 5 հոգի են։









