• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Երևանի հրապարակում նվաստանցում էին մեզ՝ երգելով, ուրախանալով մեր կյանքի ամենամեծ ողբերգության համար. Բագրատ Սրբազան




Օրեր առաջ հրապարակվեց տեսանյութ, որտեղ անհասկանալի կերպաներ, անհայտ ծագումով՝ թուրք էին, թե ազերիներ իրանական անձնագրերով, Երևանի հրապարակում, հավանաբար, նոր տարվա ժամանակահատվածում Արցախի մասին էին երգում՝ ազատ ու համարձակ, պարզ: Այս մասին ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Մենք օրերով խոսել ենք սրա մասին, տասնյակ մարդկանց անիմաստ լցնում եք մեր կյանքը հսկելու, երբ երկրի անվտանգությունն իրական թշնամիներից որևէ կերպով չեք կարողանում ո΄չ վերահսկել, ո΄չ հսկել, ո΄չ էլ պատասխանատվության ենթարկել իրենց վարքագծի համար: Այդ մարդիկ անկախ նրանից դիվերսանտներ էին, թե ոչ, նրանք Երևանի հրապարակում նվաստանցում էին մեզ՝ երգելով, ուրախանալով մեր կյանքի ամենամեծ ողբերգության համար: Որևէ կերպով վերահսկողություն չունեն, մեր կյանքն ուրեմն անվտանգ չէ, ուղղակի անվտանգ չէ:  Ո՞վ է սրա պատասխանը տալու ԱԱ՞Ծ-ն, ոստիկանության տարբեր ստորաբաժանումնե՞ր, ովքե՞ր: Սա է ձեր ուրացման հետևանքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածողի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Հրապարակման հեղինակը նշել էր, որ դա խայտառակություն է, ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են: Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե աղմկահարույց տեսագրությունը տարածած անձի դեմ:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության վարչության պետն այցելել է Հայաստանի Քննչական կոմիտե


    #ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացնում ընտրական ցուցակները


    Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ Արցախ Միությունը պահանջում է ՀՀ կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը


    Սամվել Կարապետյանի ուժը ԿԸՀ-ում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անվամբ


    ՄԻՊ-ն «Արմավիր» ՔԿՀ-ում էր․ խնդիրները կուսումնասիրվեն


    Մհեր Գրիգորյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին


    Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր


    #ՈՒՂԻՂ. «Հանրային տրամադրությունները` պատմական հիշողության և ընտրության խաչմերուկում». քննարկում


    #ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ


    Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]