Foto

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ազատ է արձակել ամերիկացի պատանդ Քիտ Սիգելին

Ամերիկացի պատանդ Քիտ Սիգելը ազատ է արձակվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից եւ տեղափոխվել է Գազայի նավահանգստից Կարմիր խաչի կողմից, որն ավելի ուշ նրան հանձնել է Իսրայելի պահպանությանը, տեղեկացրել է NBC News-ը։

«Որոշ ժամանակ առաջ վերադարձած քաղաքացիական պատանդ Քիտ Սիգելը հատել է իսրայելական տարածքի հետ սահմանը,- նշվել է ՑԱԽԱԼ-ի եւ Իսրայելի ՌՕՈւ հայտարարությունում։- Ներկայում նա ուղեւորվում է Իսրայելի հարավում գտնվող նախնական ընդունման կետ, որտեղ կվերամիավորվի իր ընտանիքի անդամների հետ»։

ՑԱԽԱԼ-ը նաեւ տեղեկացրել է, որ Յարդեն Բիբասը, որն ազատ էր արձակվել այսօր ՀԱՄԱՍ-ի կողմից՝ առանձին գործողության արդյունքում, ՌՕՈւ ուղղաթիռով կհասցվի հիվանդանոց իր ընտանիքի անդամների հետ միասին։