• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

8 միլիոն դրամ ինքնաթիռի տոմս տվող քաղաքապետին, իհարկե, դժվար է հասկանալ 36,000 դրամ ստացողի վիճակը. պատգամավոր




Որպես կանոն ես ամեն օր օգտվում եմ տրանսպորտից, այսօրվա տրամադրությունները մի քիչ այլ են, որովհետև, այո, շատերը, հատկապես մեր տարեց բնակչությունը, ուղղակի չէր վճարում եւ հիմանվորումն էլ շատ պարզ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը նույնպես մասնակցում էր տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին:

«Մի տատիկի հետ էի խոսում, ասում է՝ 44,000 դրամ թոշակ է ստանում: Մարդը պարզ բան է ասում՝ գույքահարկս թանկացել է, աղբահանության վճարը թանկացել է, հիմա էլ տրանսպորտն է թանկացել: Ասում է՝ ես ամսական չորս-հինգ օր տանից դուրս եմ գալիս, օգտվում եմ տրանսպորտից։ Նախկինում վճարում էի 800 դրամ, հիմա այդ չորս-հինգ օրը օգտվելու համար առնվազն պիտի 50% ավել վճարի այս նոր սակագնով»,- ասաց նա։

Ավետիսյանի խոսքով՝ 8 միլիոն դրամ ինքնաթիռի տոմս տվող քաղաքապետին, իհարկե, դժվար է հասկանալ 36,000 դրամ ստացողի վիճակը:

«Հիմա այդ մարդուն դժվար է հասկանալ, որ այո, 36,000 դրամ թոշակ ստացողի համար լրացուցիչ թեկուզ ամսական 5,000 դրամ ավել վճարելը ոչ թե բեռ է, այլ կենսական խնդիր է։ Հիմա սա է վիճակը, ավտոբուսի վարորդներն էլ շատ նորմալ են վերաբերում այս բոյկոտին, որովհետև իրենք էլ են տուժող: Մենք խոսել ենք նաև իրենց իրավունքների մասին, խախտված են նրանց իրավունքները ևս: Այդ գումարն ավելացնում են, որ ի՞նչ անեն, եթե ավտոբուսի վարորդը դժգոհ է, քաղաքացին դժգոհ է, ո՞վ է գոհ, միայն իրենք, ինչի են գոհ, որ ստանան բարձր աշխատավարձ, պարգևատրում, մեկ էլ յոթ-ութ միլիոնով Ամերիկա գնան, սա է ամբողջ իրականությունը, մնացածը ֆեյք է»,- ասաց պատգամավորը:

Ավետիսյանը նշեց, որ եթե հանրությունը իր խոսքն ասի, ինքը վստահ է, որ իշխանությունները հետքայլ կանեն:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության վարչության պետն այցելել է Հայաստանի Քննչական կոմիտե


    #ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացնում ընտրական ցուցակները


    Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ Արցախ Միությունը պահանջում է ՀՀ կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը


    Սամվել Կարապետյանի ուժը ԿԸՀ-ում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անվամբ


    ՄԻՊ-ն «Արմավիր» ՔԿՀ-ում էր․ խնդիրները կուսումնասիրվեն


    Մհեր Գրիգորյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին


    Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր


    #ՈՒՂԻՂ. «Հանրային տրամադրությունները` պատմական հիշողության և ընտրության խաչմերուկում». քննարկում


    #ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ


    Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]