Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 21 մարդ։ Այս մասին հայտնում է South Sudan Eagles Media տեղական պորտալը X սոցիալական ցանցում։
Լրագրողների տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու։ Եվս երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։ Վթարը տեղի է ունեցել Յունիթի նավթահանքից օդ բարձրանալիս։
Ավելի վաղ հաղորդել ենք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նորագույն F-35 կործանիչ է կործանվել Ալյասկա նահանգի ավիաբազայում՝ ուսումնական թռիչքի ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Էյելսոն ռազմաօդային բազայում, որտեղ գտնվում է 354-րդ օդային թևը: Կործանիչն ավարտել է ուսումնական թռիչքը և պատրաստվում էր վայրէջք կատարել, երբ չճշտված «անսարքություն է հայտնաբերվել»: