Foto

Խնդրելով ոչ մեկ մեզ խաղաղություն չի տալիս․ Նազիկ Ամիրյան

Առաջին հերթին շնորհավորում եմ մեր բանակի կազմավորման ծննդյան օրը, մեր բանակը միշտ հզոր է, չնայած անցած հարաբերական պարտություններին: Այս մասին Armlur-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

«Մեր բանակը հզոր է և ի վիճակի է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Կցանկանամ, որպեսզի ավելի հզոր և մարտական բանակ ունենանք, որովհետև մեր երկրի համար դեռ մեր մարտահրավերները ավարտված չեն»,- ասաց նա։

Խոսելով իշխանությունների որդեգրած խաղաղության քաղաքականության մասին, Ամիրյանը նշեց. «Բանակի պատրաստ չլինելն  ուղղակի խեղաթյուրված կարծիք է, մեր բանակի, մեր զինվորների մարտական ոգին շատ բարձր է: Մտածել, թե մեր բանակը մարտունակ չէ և մենք պետք է գնանք խաղաղության, ես կարծում եմ, որ խաղաղությունը հզորներն են վերցնում, խնդրելով ոչ մեկ մեզ խաղաղություն չի տալիս»: