Foto

Իվանկա Թրամփը հոր երդմնակալության արարողությանը նվիրված միջոցառումներին կրել է ավելի քան 1,1 մլն դոլար արժողությամբ զարդեր

Իվանկա Թրամփն իր հոր երդմնակալության տոնակատարության ժամանակ շքեղ ադամանդներով զարդեր է կրել ավելի քան 1,1 միլիոն դոլար արժողությամբ, հայտնում է Daily Mail-ը:

Երդմնակալության նախօրեին՝ ընթրիքի ժամանակ, Իվանկան կրում էր Oscar de la Renta զգեստը Leviev ականջօղերով, որոնք վաճառվում են 900,000 դոլարով:

Զգեստը կարվել է ի հիշատակ 1954 թվականի Հյուբերտ դե Ջիվանշիի բարձր նորաձեւության սև ու սպիտակ զգեստի, որն ի սկզբանե ստեղծվել էր Օդրիի համար «Սաբրինա» ֆիլմում։