Foto

Մանիպուլացնելով մեղադրում են մանիպուլացիայի մեջ

Երևանի քաղաքպետարանն, ի դեմս իշխող թիմի, նոր մանիպուլացիա է սկել։ Նախ սակագնային տարբեր ֆարսերով, ինչ-որ փաթեթներով փորձեց շփոթեցնել երևանցիներին, թե նրանց համար այս կամ այն փաթեթը եղածից շահեվետ է և այլն։ Մեկ ամսա փաթեթը նախ 11 000 դրամ էր, հետո դարձրին 9000, հիմա ասում են, թե վերանայում են, ինչ-որ օրեր են կրճատում և ավելացնում։ Մեկ ուղղության 300 դրամը հնարավոր կլինի սպառել ոչ թե 90 այլ՝ 180 րոպեում և այլ մանիպուլատիվ քայլեր։ Սակայն կա հստակ ու ամենապարզ հաշվարկը՝ 1 ուղղությունը 100 դրամից դառնում  է 300 դրամ։ Ամսական փաթեթ ձեռք բերելիս էլ առանձնակի շատ տատանում չկա։

Երևանի ընդդիմադիր Ազգային առաջընթաց և Մայր Հայաստան խմբակցություններն, իրարից անկախ, քաղաքացիների և հատկապես իրենց ընտրողների հետ պայքար են սկսել տրանսպորտի գնի թանկացման դեմ և մի պարզ լուծում են առաջարկում՝ պահպանել բոլոր փաթեթները, սակայն 1 ուղևորության գինը թողնել 100 դրամ։ Հիմա իշխանական տարբեր պատգամավորներ, է՛լ ՖԲ գրառումներով ու լայվերով, է՛լ ԱԺ ամբիոնն օգտագործելով, պայքարում են Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի խմբակցությունների դեմ, ինչու ոչ՝ անձամբ իրենց դեմ։ Հիշեցնում են, որ մի ժամանակ թանկացման մասին Մարությանն ակնարկ է արել և այլն։ Ստացվում է, որ իրենք 100 դրամ արժեցող ծառայությունը դարձնում են 300 դրամ, ապա ասում են գինը վերանայեցինք 20 դրամ իջեցնում ենք, բայց արդյունքում ծառայությունը 100 դրամից դառնում է 280 դրամ։ Հիմա տրամաբանական հարց՝ ով է մանիպուլյտորը։ Այս քաղաքականության ձևը վաղուց քաղաքակիրթ աշխարհում չի աշխատում։

Հայկ Մարությանը կամ Անդրանիկ Թևանյանը և նրանց ընտանիքի անդամները վստահաբար մեքենա ունեն և, ի վերջո, նրաց համար այդ մի քանի 1000 դրամ ավելի վճարելն ամսական բյուջեի համար խնդիր չի լինի։

Այս իշխանությունը սովոր է, մյուսներին, նախկիններին, հաջորդներին սևացնելով, իրենց սպիտակ ֆոն հաղորդել։ Ինչո՞ւ է ժողովրդի համար թանկանում տրանսպորտը։ Այդ ավտոբուսները բերվել են ՀՀ պետական պարտքի հաշվին և, այսպես թե այնպես, դրա համար վճարում է «հերոս» հարկատուն։ Ի վերջո, եթե երևանցին էլի մինչև 1 ժամ սպասում է տրանսպորտի ժամանելուն, էլի ինչ-որ անծանոթի կամ ավտոբուսի դռներին հենված երթևեկում է, ապա իր համար առանձնապես տարբերություն չկա, դրանք «նախկին» մանուշակագույն 100 դրամ արժղությամբ ավտոբուսներն են, թե՞ կապույտ կամ Ավինյանի սիրելի MAN մակնիշիներինը։ Որակը միայն տեսքը, ձևը փոխելով՝ չի փոխվում, բովանդակություն է պետք։

Հիշեցնեք, որ քաղաքացիները բոյկոտ են սկսել և կա որոշում՝ փետրվարի մեկից վճարել 100 դրամ և ոչ մի դրամ ավելի։

Հեղինակ: Աննա Ավետիսյան