Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 7-րդ խաղափուլը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում հաղթել են Սարգիս Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Կարեն Գրիգորյանը:
Մանուէլ Պետրոսյան - Արթուր Դավթյան և Ռոբերտ Հովհաննիսյան - Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
7 խաղափուլից հետո տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարը մնում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 5 միավոր:
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը ունեն 4.5 միավոր։
Կանանց առաջնությունում հաղթել են Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը, Պոլինա Կոբակը և Մելինե Հարությունյանը:
Միլենա Գասպարյան - Սուսաննա Գաբոյան խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Կանանց պայքարում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով ունի 5.5 միավոր։
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 5 միավոր: