Foto

Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի հատվածում քաղաքացի է հայտնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

«Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե (մեր տվյալներով՝ առնվազն 20 րոպե - խմբ.) է գնացքն ուշացել»,– նշեց Ասլանյանը։

Հարցին` թե ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա շեշտեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։

Միջադեպը տեղի է ունեցել կայարաններից մեկի բաց հատվածում։