Արայիկ Հարությունյանն իմացել է, որ Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի ու Էրդողանի հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ոչ ոք չի ստիպել հրաժարական տալ, նա իմացել է, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է Իլհամ Ալիևի ու Էրդողանի հետ Արցախի հարցում ու Ադրբեջանի հարձակումից տաս օր առաջ հրաժարական է տվել։ Այս մասին 24TV-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ կար 2020-ի դեկտեմբերին, քանի որ նա չէր կարող պարտությունից հետո այլևս ղեկավարել, սակայն Նիկոլ Փաշինյանը իմպերատիվ արգելել է նրան՝ խոստանալով դրանից հետո կտրել Արցախի ֆինանսավորումն ու ինքը սկսել «բլոկադա»։ Բացի այդ, ըստ Սաղաթելյանի, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը մինչև հրապարակումը խմբագրվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից...