Foto

Իրանում դատավորներ են սպանվել

Իրանի Գերագույն դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է երկու դատավոր, իսկ չարագործը ինքնասպան է եղել, հայտնում է IRNA-ն։

Սպանված դատավորները՝ Մոհամմադ Մոքիսեն և Ալի Ռազինին, մասնագիտացած էին ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, լրտեսության և ահաբեկչության գործերը քննելու մեջ։