Foto

Լավ ապրել, նախ և առաջ, նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան

Լավ ապրել, նախ և առաջ, նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. գրել է ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։

«Լավ ապրել նշանակում է կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք և գիտակից հասարակություն:

Լավ ապրել նշանակում է ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք և պատիվ:

Մնացյալը՝ որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսևորման տարբեր եղանակներն են»,-գրել է նա: