Foto

Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանը Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Ռոնեն Կրաուսն է, հաղորդում է Report-ը։

Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտերկրում հրեական պետության նոր դեսպանների և հյուպատոսների 12 թեկնածուների, որոնք առաջարկվել են արտասահմանյան առաքելությունների ղեկավարների նշանակման կոմիտեի կողմից։

Նշվում է, որ Ադրբեջանն ու Իսրայելը դիվանագիտական ​​հարաբերություններ են պահպանում 1992 թվականից։