Կանադայի իշխանությունները 250 հրշեջ և ինքնաթիռ կուղարկեն Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհը մարելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«250 հրշեջ պատրաստ է ուղարման [Կալիֆոռնիա]»,- գրել է նա՝ հավելելով, որ հրդեհաշիջման ինքնաթիռներ նույնպես կուղարկվեն ԱՄՆ։ Բացի այդ, ըստ Թրյուդոյի, Կանադան հետագայում կարող է ռազմական անձնակազմ ուղարկել աղետի գոտի։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Կանադայի ամենամեծ նահանգը՝ Օնտարիոն, 165 հրշեջ կուղարկի Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը մարելու համար։
Աղբյուրը ՝ News.am