Ընթացիկ տարվա հունվարին պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Այս ամսում, համենայնդեպս, մեր նախաձեռնությամբ, պետք է տեղի ունենա սահմանազատման ադրբեջանական և հայկական հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այդ հարցի լուծումը», - ասել է Ալիևը:









