Foto

«Ռեալը» հրաժարվել է անվճար ձեռք բերել Վան Դեյքին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված չէ անգլիական «Լիվերպուլի» 33-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքի ծառայություններով։

Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն Արքայական ակումբին առաջարկել են հաջորդ ամռանն անվճար ձեռք բերել Վան Դեյքին եւ կնքել պայմանագիր։ Հաջորդ ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է Relevo-ն։

Վան Դեյքը 2018 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։