Foto

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի`7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին  շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում,սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի`7-10 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը  սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝  -12-17, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,

Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+9,

Տավուշում գիշերը՝  -2-4, ցերեկը՝ +6+10, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝  -13-18, ցերեկը՝ 0-4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  -4-8, ցերեկը՝ +3+6,

Արարատում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +1+3,

Արմավիրում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8-11, ցերեկը՝ 0-4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+13, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝-4-9, ցերեկը՝ +5+10։