Դատավորը, որը վարում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի «փողերի լվացման» գործը, ուրբաթ մերժել է նրա միջնորդությունը գործը դադարեցնելու մասին եւ հայտնել է, որ հունվարի 10-ն վճիռ կկայացնի, նրա երդմնակալությունից 10 օր առաջ, տեղեկացրել է NBC News-ը։
Դատավոր Խուան Մերչանը հայտնել է, որ Թրամփը կարող է անձամբ կամ վիրտուալ ներկա գտնվել դատավճռի կայացման ժամանակ եւ որ ինքը չի հրամայի բանտարկել Թրամփին։
«Չնայած այս դատարանն օրենքով չպետք է որեւէ որոշում կայացնի դատավճռի մասին կողմերին եւ մեղադրյալներին չլսելուց առաջ, այս փուլում տեղին է թվում տեղեկացնել դատարանի մտադրության մասին՝ որեւէ պատիժ չնշանակել բանտարկության տեսքով, որն արտոնում է մեղադրական դատավճիռը, բայց որին համաձայն են որպես գործնական հրահանգ»,- գրել է դատավորն իր որոշման մեջ։
Դատավոր Մերչանի խոսքով՝ «պատասխանատվությունից անվերապահազատման պատիժը, ըստ ամենայնի, ամենակենսունակ լուծումն է՝ ամբաստանյալին այնբողոքարկելու հնարավորություն տալու համար»։
Նման որոշումը թույլ կտա, որ դատվածությունը մնաուժի մեջ, բայց առանց տուգանքի, ազատազրկմանկամ փորձաշրջան կրելու անհրաժեշտության։
Դատավորը մերժել է Թրամփի՝ վճիռը չեղարկելու խնդրանքը։
«Այստեղ 12 երդվյալ ատենակալները միաձայնամբաստանյալին մեղավոր են ճանաչելխարդախության նպատակով ձեռնարկատիրականփաստաթղթերի կեղծման 34 հոդվածներով, այդթվում՝ անօրինական միջոցներով նախագահականընտրություններում դավադրություն կատարելու կամթաքցնելու մտադրության համար»,- գրել է նա։
Թրամփն իր հերթին քննադատել է դատավորին, դատարանի վճիռը եւ գործն ամբողջությամբ՝ Truth Social ցանցում հրապարակումներով։
Մայիսին Թրամփը դատապարտվել էր բիզնես փաստաթղթերի կեղծման համար, որոնք առնչվում էին փողերի լվացմանը, որոնք նրա այն ժամանակվա փաստաբան Մայքլ Քոհենը վճարել էր պոռնոաստղ Սթորմի Դենիելսին 2016թ. նախագահական ընտրությունների վերջին օրերին: