Foto

«Աերոֆլոտի» ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Տաշքենդի օդանավակայանում

f«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Ֆերգանա-Մոսկվա չվերթը, չնախատեսված վայրէջք է կատարել Տաշքենդի օդանավակայանում ուղեւորուհու վատ ինքնազգացողության պատճառով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Uzbekistan Airportsմամուլի ծառայությանը։

«SU1971 չվերթը կատարող «Աերոֆլոտ» ռուսական ավիաընկերության ինքնաթիռը կատարել է հարկադրյալ վայրէջք Տաշքենդի օդանավակայանում։ Պատճառը ուղեւորուհիներից մեկի վատ ինքնազգացողությունն է եղել։ Անձնակազմը որոշել է գնալ պահեստային օդանավակայան»,- նշվել է օդանավակայանի հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունում նշել են, որ վայրէջքից հետո 1954թ. ծնված ուղեւորուհուն հոսպիտալացրել են Տաշքենդի բուժհաստատություններից մեկը՝ ինսուլտի կասկածանքով, իսկ ինքնաթիռը թռել է Մոսկվա։