Foto

Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին. ԱՄՆ դեսպան

Մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում հայ ժողովրդին Նոր տարվա կապակցությամբ։ Թող 2025-ը լինի խաղաղության, ուրախության, բարեկեցության և մեր բարեկամական ու գործընկերային կապերի հետագա ամրապնդման տարի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Մինչ բոլորս տոգորված ենք տոնական բարձր տրամադրությամբ, եկե՛ք դիտենք դեսպան Քվինի ամանորյա ուղերձը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սիրով շնորհավորում է ձեզ տոների կապակցությամբ։