Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել, որ օրեր առաջ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել ՌԴ օդային տարածքում։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կրեմլից հայտնում են նաև, որ Պուտինն ու Ալիևը մանրամասն քննարկել են «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հանգամանքները։