Foto

Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան


2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

«Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected]  էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,- ասել է նա: