Foto

Մահացել է Ջուլիետի դերակատարուհի Օլիվիա Հասին

Դերասանուհի Օլիվիա Հասին, որը համաշխարհային հռչակի է արժանացել դեռահաս տարիքում «Ռոմեո եւ Ջուլիետ» ֆիլմում (1968թ.) նկարահանման շնորհիվ, մահացել է 73 տարեկանում, տեղեկացրել է BBC News-ը։

Արգենտինական ծագում ունեցող դերասանուհինորը մեծացել է Լոնդոնումմահացել է ուրբաթ օրը՝սիրելիների շրջապատում, նշվել է նրա Instagram-ումհրապարակված հայտարարության մեջ։

«Մենք սգում ենք այս ծանր կորուստը՝ միաժամանակնշելով Օլիվիայի տեւական ազդեցությունը մերկյանքի եւ կինոարդյունաբերության վրա»,- նշված էհայտարարությունում:

Ջուլիետի դերակատարման համար Հասին ստացել է «Ոսկե գլոբուս»՝ որպես լավագույն նոր դերասանուհի։

Նրա մյուս ուշագրավ էկրանային դերը Հիսուսի մոր՝Մարիամի դերն էր 1977թ. «Հիսուս Նազովրեցի» հեռուստատեսային մինի-սերիալում:

Հասին ծնվել է Բուենոս Այրեսում (Արգենտինա) 1951թ.իսկ յոթ տարեկանում տեղափոխվել է Լոնդոնեւ սովորել Italia Conti Academy-ի դրամատիկականդպրոցում։

Նա 15 տարեկան էրերբ «Ռոմեո եւ Ջուլիետի» ռեժիսոր Ֆրանկո Զեֆիրելին հայտնաբերեց նրանբեմում՝ «Միսս Ջոան Բրոդիի պրեմիերայում»,Վանեսա Ռեդգրեյվի հետ խաղալիս:

Նա Հասիին հրավիրել է 16-ամյա բրիտանացի Լեոնարդ Ուայթինգի հետ՝ Ռոմեոյի դերում։

Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» լավագույն կինոնկարի եւ ռեժիսուրայի անվանակարգերում։

Տասնամյակներ անց Հասին եւ Ռոմեոյի դերակատար Լեոնարդ Ուայթինգը դատի են տվել Paramount Pictures-ին՝ նշելովոր Զեֆիրելինորը մահացել է2019թ.խրախուսել է նրանց մերկ տեսարաններ նկարահանվել՝ չնայած նախկինհավաստիացումներինոր նրանք ստիպված չեն լինիդա անել:

Դերասանները ավելի քան 500 մլն դոլարիփոխհատուցում են պահանջել՝ հիմնվելով իրենցկրած տառապանքների եւ թողարկումից հետո ֆիլմի բերած եկամուտների վրա:

Բայց անցած տարի դատավորը մերժել է հայցը՝ վճռելով, որ տեսարանը «բավականաչափ սեքսուալ չէր»։

1977թ. Հասին միացել է Զեֆիրելիին՝ մարմնավորելուՄարիամ Աստվածածնին «Հիսուս Նազովրեցի»ֆիլմումիսկ մեկ տարի անց հայտնվել է «ՄահըՆեղոսի վրա» ֆիլմում՝ ըստ Ագաթա Քրիստիի վեպի։

Դերերը «Սեւ Սուրբ Ծնունդ» (1974) ֆիլմում եւ «Փսիխո IV. Սկիզբը» հեռուստաֆիլմում նրան ճանաչում բերեցին որպես ճիչի թագուհու:

Ավելի ուշ նա սկսել է աշխատել նաեւ որպեսձայնավորող դերասանուհի։

Բացի այդ, նա եւ Ուայթինգը միասին նկարահանվել են նաեւ 2015թ. բրիտանական «Սոցիալական ինքնասպանություն» ֆիլմում, որը հիմնված էր «Ռոմեո եւ Ջուլիետի» վրա, բայց սոցցանցերի դարաշրջանում: