Foto

ՆԳՆ-ն հորդորել է անհետ կորած զինծառայողների ծնողներին բացել Բաղրամյան պողոտան, սակայն այն դեռևս փակ է

Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ իրավապահները մի քանի անգամ հորդորել են ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը, սակայն այն դեռևս փակ է։

«Անհետ կորածների ծնողներն այս պահին ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում։ Մենք մի քանի անգամ հորդորել ենք, որպեսզի բացեն ճանապարհը, բայց այն դեռևս փակ է»,- ասացին ՆԳ նախարարությունից։