Foto

Ճապոնիայի պատմության մեջ արձանագրվել է ռեկորդային պաշտպանական ծախսերի բյուջե․ ՏԱՍՍ

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2025 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը՝ 115,54 տրիլիոն իեն (մոտ 731,28 միլիարդ դոլար) չափով։ Այս մասին հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ծախսեր, որոնք երկրի պատմության մեջ առաջին անգամ կգերազանցեն 8 տրիլիոն իենը (մոտ 50,6 մլրդ դոլար)։

Ռազմական բյուջեի ավելացումը տեղի է ունենում որպես պաշտպանական կարողությունների զարգացման և հարվածային զենք ընդունելու կառավարության կողմից հաստատված ռազմավարության մաս:

Սոցիալական ապահովության ծախսերը կհասնեն ռեկորդային 38,3 տրիլիոն իենի (մոտ 242,9 միլիարդ դոլար)՝ բնակչության ծերացման պատճառով:


աղբյուրը ՝ lurer.com