Foto

ԵԱՏՄ և Հայաստան. Կոժոշևը խոսել է «Հյուսիս-հարավ» միջանցքի նոր հեռանկարների մասին

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) հայկական հատվածի թողունակությունը կարող է մեծանալ։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել տրանսպորտային կապը հարևան երկրների հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության միջոցով։ Դա կհանգեցնի «Հյուսիս–հարավ» միջանցքի հայկական հատվածի թողունակության ավելացման», - նշել է Կոժոշևը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ երկրները քննարկում են միջանցքի զարգացման հարցում Ադրբեջանի, Բահրեյնի, Իրանի, Հնդկաստանի, Կատարի, Քենիայի, ԱՄԷ-ի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և Ուզբեկստանի մասնակցությունն այդ երկրների հետ։ Բանակցություններն ընթանում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում։ Հիմնական խնդիրը «առանց կարերի» լոգիստիկա ստեղծելն է։ Միության շրջանակում թվային տեխնոլոգիաները ակտիվորեն ներդրվում են երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։