Կրեմլը հրաժարվել է ստանձնել ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։
«Նորից կրկնում եմ՝ ավելացնելու ոչինչ չունեմ արդեն ասածիս վրա։ Այս ավիացիոն միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և մինչև հետաքննության արդյունքում արված եզրակացությունները, մենք մեզ իրավասու չենք համարում որևէ գնահատական տալու և չենք անելու։ Մենք ունենք ավիացիոն մարմիններ, որոնք իրավասու են զբաղվել դրանով, և ցանկացած տեղեկություն կարող է լինել միայն նրանցից։ Մենք իրավունք չունենք մեկնաբանելու դա»,- ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։
Աղբյուրը՝ Իրավաբան.net