2025 թվականի «Ոսկե գնդակի» պայքարը թեժանում է: 2024-ի հաղթող Ռոդրին, ցավոք, չի կարողանա պաշտպանել իր տիտղոսը ծնկի լուրջ վնասվածքի պատճառով, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում մյուս թեկնածուների համար։
Այս տարի մրցանակը որոշվելու է բացառապես ակումբային հաջողությունների հիման վրա, ինչը թույլ է տալիս ավելի լայն շրջանակի խաղացողների մասնակցել մրցավազքին։ Մոհամեդ Սալահը շարունակում է մնալ առաջատարը, մինչդեռ Կիլիան Մբապեն ու Ջուդ Բելինգհեմը սկսել են ուժեղ խաղ ցույց տալ՝ ամրապնդելով իրենց դիրքերը։
Հիմնական թեկնածուների շարքում են նաև Վինիսիուս Ջունիորը, Էրլինգ Հալանդը, Լամին Յամալը, Ռոբերտ Լևանդովսկին և Բուկայո Սական։ Մրցավազքը դեռ երկար է, և ամեն ինչ հնարավոր է:
Goal.com-ը կազմել է 2025թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների դասակարգումը
15․ Վիկտոր Դյոկերեշ («Սպորտինգ»)
14․ Բուկայո Սակա («Արսենալ»)
13․ Անտուան Գրիզման («Ատլետիկո»)
12․ Ջուդ Բելինգհեմ («Ռեալ»)
11․ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
10․ Ֆլորիան Վիրտց («Բայեր»)
9․ Քոուլ Փալմեր («Չելսի»)
8․ Հարի Քեյն («Բավարիա»)
7․ Կիլիան Մբապե («Ռեալ»)
6․ Լամին Յամալ («Բարսելոնա»)
5․ Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)
4․ Ջամալ Մուսիալա («Բավարիա»)
3․ Ռաֆինյա («Բարսելոնա»)
2․ Վինիսիուս Ջունիոր («Ռեալ»)
1․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Աղբյուրը`ArmSport.am