Կրեմլը տեղեկացված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քովիդ 19-ի պատճառով չի կարող մասնակցել ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովին, բայց հույս են հայտնում, որ տեստակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա շատ կարևոր է: Հայաստանը կազմակերպության կարևոր անդամներից մեկն է»,- ընդգծել է Պեսկովը: