Foto

«Ուկրաինան ստացել է 1 միլիարդ դոլար Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից»․ Շմիգալ

Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Մեծ Բրիտանիայից և Ճապոնիայից՝ Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության վարկի (DPL) շրջանակներում, այս տրանշը ծածկելու է սոցիալական և հումանիտար ոլորտների ծախսերը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինան ստացել է 1 միլիարդ դոլար Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից, այդ տրանշը երաշխավորվել է այս երկրների կառավարությունների կողմից՝ որպես Համաշխարհային բանկի DPL ծրագրի մի մաս», գրել է Շմիգալը:

Հստակեցվում է, որ հավաքագրված միջոցները ուղղվելու են Ուկրաինայի տնտեսության ամրապնդմանը և սոցիալական ու հումանիտար ոլորտներում առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանը։