Նիկոլ Փաշինյանը բանավեճի
հրավիրեց երեք նախագահներին և մերժում ստացավ։ Իսկզբանե, կախատեսելի էր, որ նախագահները
չեն մասնակցի բանավեճի։ Հատկապես, որ նման առաջարկներ Փաշինյանը էլի է արել և մերժում
ստացել։ ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովից Vesti.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Փաշինյանն
արեց առաջարկ՝ իմանալով, որ այն մերժվելու է։ Շարմազանովը նկատում է․ «Առաջիկայում սպսում են զիջումներ՝ Տիգրանաշեն,
Զանգեզուր, Սահմանադրության փոփոխություն և այլն, այս կերպ փորձում էր նախկին նախագահների
գրպանը գցել իր հեթական անկարողությունները։ Կապիտուլյանտի հետ չեն բանակցում և չեն բանավիճում։
Կապիտուլյանտներին պատմության դատաստանն ուղարկում է աղբանոց։ Պատկերացնո՞ւմ եք Մխիթար
Սպարապետը բանակցեր Մելիք Ֆրանգյուլի հետ և այլն»։
Քաղաքական գործիչը
նկատում է, որ 2019թ-ին հենց Փաշինյանն էր հայտարարում, որ բանակցությունները սկսում
է սեփական կետից, զրոյական կետից․ «Երբ մարդը հայտարարում է, որ բանակցությունները
սկսում է իր զրոյական կետից, նշանակում է մինչ այդ եղածը թողնում է մի կողմ։ Նույնիսկ
չեմ քննարկում, թե դրանից առաջը որքանով էր լավը կամ վատը։ Այդ հայատարարությունից
հետո այլևս էական չէ նախկինը։ Ի՞նչ բանավիճես մի մարդու հետ, ով կանգնում ասում է,
թե Հայաստանը մինչև հիմա կադաստրի վկայական չի ունեցել։ Այդ մարդը մարտահրավեր է նետել,
ոչ թե Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ՝ Հայկ Նախապետին,
Տիգրան Մեծին, Տրդատ Գ-ին, Արտաշես Ա-ին, Գարեգին Նժդեհին, Մխիթար Սպարապետին»։
Շարմազանովի գնահատմամբ՝
հասարակության դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից շատ մեծ է և այս կերպ փորձում է կրկին
խաղարկել «նախկինների» խաղաղքարտը, իբր կոռուպցիա և թալան է եղել և այլն, հետո էլ ասելու
է, թե ես ի՞նչ անեմ, իրենք են մեղավոր։
«Ես՝ 2020թ-ի հոկտեբերի
15-ին, երբ պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում էր կազմակերպված,
բանավեճ ունեցել եմ իր հետ։ Մոտ 20 հոգի մարդ էր ներկա, Նիկոլը սկսեց բողոքել բանակցային
վատ ժառանգությունից, իսկ ես ասեցի, որ մենք քեզ թողել ենք 42000 քառ կմ-ոց երկու հայկական
պետություն և պետք է մտածես, թե ինչ ես թողնելու քեզնից հետո։ Նախորդ երեք նախագահները
թողել են երկու հայկական պետություն, իսկ Նիկոլի թողած Հայաստանից 200 քառ․ կմ օկուպացված
է, Արցախը՝ հայաթափված։ Անկախության հռչակագրից հրաժարվել է, Սահմանադրությունն
էլ պատրաստվում է փոխել, համ էլ ասում է՝ Հայաստանը
կադաստրի վկայական չի ունեցել, Արցախը ճանչում է Ադրբեջան։ Փաստորեն իր տղային ուղարկել
է Ադրբեջանում ծառայելո՞ւ։ Իր հետ ի՞նչ բանվիճես»,- վրդովված ասաց ՀՀԿ-ական պաշտոնյան։
Շարմազանովն հիշեցնում
է Սերժ Սարգսյանի հրապարակած հայտնի ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում
էր, որ իրեն գժի տեղ է դնում և հավելում, որ գժի հետ չեն բանակցում, այլ բուժում են,
և, ցավոք, իրենք այդ մասնագետները չեն։ «Պատարեզմը չկանգնեցնելով՝ ինքն էր Պուտինին
գժի տեղ դնում, հիմա էլ մեզ է գժի տեղ դնում, բայց մենք գիժ չենք»,- երզափակեց Շարմազանովը։









