Foto

Երևանը աղբի մեջ թողած ՔՊԿ-ն թանկացրեց աղբահանության վարձավճարները

Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երևանը աղբի մեջ թողած, աղբահանություն և սանմաքրում չիրականացնող ՔՊԿ-ն թանկացրեց նաև աղբահանության վարձավճարները Երևանում։
Երևանցիների վստահության քվե չստացածները թանկացնելով Կարմիր գծերը, թանկացնելով քաղաքային տրանսպորտը, թանկացնելով տեղական տուրքերի ու վարձավճարների չափերը` կարծես վրեժ են լուծում ու մուռ հանում։
Հ. Գ. կուլիսային առեւտրի ու անասնագողության արժեքն էլ են երևանցիների հաշվին լուծում։