ՆԳՆ-ից հայտնում են՝ դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 47-ամյա կինը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտում գողացել են իր 19-ամյա աղջկա «Այֆոն» տեսակի հեռախոսը:
Նույն օրը Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված 19-ամյա աղջիկը հայտնել է, որ Երևան-Էջմիածին հասարակական տրանսպորտով Էջմիածին վերադառնալիս նկատել է, որ գրպանից գողացել են «Այֆոն 16 պրո մաքս» տեսակի բջջային հեռախոսը:
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը:
Նա դեկտեմբերի 20-ին Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտաբերվել է գողացած բջջային հեռախոսը: 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: