Foto

Նիկոլը պետք է դատարանում խոստովանի իր դավաճանությունն ու երանի տա Հիտլերին


Այ սրա՛ համար են Ալիևն ու Նիկոլը ցանկանում լուծարել Մինսկի խումբը: Լուծարել, որպեսզի ոչ մի պաշտոնական վերաբերմունք, հերքում կամ գնահատական չհնչի, որ ոչ ոք Ալիևի ճակատին չասի, որ, այո՛, իրեն ստիպել են ճանաչել Արցախի կարգավիճակը, որ ոչ ոք Նիկոլին չասի. «Մենք դեռ կանք, սուտ մի խոսիր»:

Ինչպես Ալիևն է Արցախում բնաջնջում հայոց պատմությունն ու մշակութային ժառանգությունը, այնպես էլ Նիկոլն է դա անում՝ «իրական» ու պատմական Հայաստանի կեղծ հակադրությամբ: Բայց Նիկոլն ու Ալիևը, ձեռք ձեռքի տված, որոշել են կեղծել նաև նորագույն պատմությունը, մեր օրերի պատմությունը, մեր աջքի տեսածը, մեր ձեռքով կերտածը, մեր զավակների կյանքի գնով պահածը:
Օտարներին ի՞նչ, կհամաձայնվեն, կլռեն, կանցի-կգնա ու մի օր երևի հուշեր կգրեն, իսկ մենք էլ, մի արևելյան պանդոկում նստած, կկարդանք ու կասենք. «մեզ նորից խաբեցին, նորից մեզ թիկունքում դավաճանեցին ...»:
Բայց այսօր դեռ հնարավորություն ունենք դա կասեցնել, որպեսզի թուրքի ոտը Հայաստան բերող Նիկոլը ոչ թե արդարացնի Արցախը Ադրբեջանին հանձնելը, այլ ցուցմունք տա դատարանի առաջ, թե ինչպե՞ս հրահրեց աղետաբեր պատերազմը, ինչո՞ւ երեք անգամ հրաժարվեց պատերազմը դադարեցնելու առաջարկներից, ինչո՞ւ և ո՞ւմ թելադրանքով հանկարծ որոշեց, որ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Նիկոլը պետք է դատարանում խոստովանի իր դավաճանությունն ու երանի տա Հիտլերին:
Թե բա. «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել»:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան