Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն տեղեկացրել է Վրաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։
«Ես ներառել եմ Վրաստանի 13 քաղաքացիների անցանկալի անձանց լատվիական ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը Լատվիա։ Այս որոշումն ընդունվել է Իմիգրացիայի մասին օրենքի 61 (2) հոդվածի հիման վրա։ Ֆիզիկական անձանց Լատվիա մուտքի արգելքը մտցվել է անսահմանափակ ժամկետով»,- գրել է նա Х սոցցանցի իր միկրոբլոգում։