Foto

Դամասկոսում զոհվել է Իրանի դեսպանության աշխատակիցը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակիցը զոհվել է ահաբեկիչների ձեռքով, տեղեկացրել է Mehr-ը։

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆը զոհվել է ահաբեկիչների ձեռքով, որոնք գնդակոծել են նրա մեքենան, հայտնել է Իրանի ԱԳՆ  մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

Բաղային կարծում է, որ սիրիական անցումային կառավարությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության մեղավորներին պարզելու եւ պատժելու գործում։